fbpx
Աշխարհ

Թուրքիան նոր գործողություն է անցկացնում Քրդական աշխատավորական կուսակցության դեմ

Ավելի քան 2 հազար թուրք ուժայիններ մասնակցում են Քրդական աշխատավորական կուսակցության դեմ նոր գործողությանը երկրի հարավ-արևելքում։ Այս մասին նշվում է երկրի ՆԳՆ տարածած հայտարարությունում։

«Քիրան-6» գործողությունը տեղի է ունենում Վան, Հաքյարի և Շռնաք նահանգներում։ Նպատակն է ձմեռային շրջանին ՔԱԿ նախապատրաստումը կանխելը, երբ կազմակերպության անդամները ամրություններ են կառուցում և ստեղծում ենթակառուցվածք թուրքական տարածքում իրենց գործունեությունն ապահովելու համար։ Գործողությանը մասնակցում է ժանդարմերիայի և շրջանային ուժային կառույցների 2360 աշխատակից։

Քրդական աշխատավորական կուսակցությունը 1984-ից զինված պայքար է մղում Թուրքիայի գերացանցապես քրդերով բնակեցված հարավարևելյան շրջաններին անկախություն տրամադրելու համար։ 2015 թվականի հուլիսին հակամարտության սրացումից հետո սպանվեցին մի քանի հազար թուրք զինծառայողներ և հարյուրավոր գրոհայիններ։ Թուրքիայում Քրդական աշխատավորական կուսակցությունը համարվում է անջատողական ահաբեկչական կազմակերպություն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ