fbpx
Աշխարհ

Թուրքիան մտադիր է ներխուժել Լիբիա

Ֆրանսիան ցանկանում է քննարկել ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ Թուրքիայի ներխուժումը Լիբիա, ինչը խոչընդոտում է հրադադարի ռեժիմի ապահովման միտումները:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ թուրքական լրատվամիջոցները հայտարարություն էին տարածել Թուրքիայի մտադրությունների մասին՝ օգտագործել Լիբիայի երկու ռազմակայանները՝ Միսրատայում ռազմածովային բազան և վերջերս զավթած «Ալ-Վաթիա» օդանավակայանը։ Այս քայլը նպատակ է հետապնդում հյուսիսաֆրիկյան երկրում ավելի երկարաժամկետ ներկայություն ապահովել:

Ֆրանսիայի արտգործնախարարությունը հայտարարություն էր տարածել, որ արտաքին միջամտությունը  Լիբիայում, մասնավորապես՝ Թուրքիայի միջամտությունը, խոչընդոտում է հրադադարի ռեժիմի ապահովումը: «Այս միջամտությունները շատ խնդիրների են հանգեցնելու։ Այս ագրեսիվ դիրքորոշումն անընդունելի է»,- Reuters-ին հաղորդել է Ֆրանսիայի նախագահի ներկայացուցիչը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ