fbpx
Աշխարհ

Թուրքիան պատրաստվում է իր պատմության ամենամեծ ծովային զորավարժություններին

Թուրքիայի զինված ուժերը մասնակցելու են հանրապետության պատմության ամենածավալուն զորավարժություններին: Ցամաքային, օդային և ծովային զորավարժությունն անցկացվելու է Սև, Էգեյան և Միջերկրական ծովերում. հայտնում է trthaber.com կայքը:

«Միացյալ, ընդհանուր ձմեռ-2019» զորավարժությանը մասկացելու է 251 անձնակազմ: Ծովային զորավարժությունն անցկացվելու է Հունաստանի հետ վիճելի ջրային տարածքներում և ստացել «Կապույտ հայրենիք» անվանումը:

Զորավարժությանը մասնակցելու է 15 դաշնակից երկիր, որոնցից 8-ը` որպես մասնակից, 7-ը` դիտորդ: Մասնակիցների թվում են Ադրբեջանը, Բոսնիա-Հերցեգովինան, Քաթարը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Իտալիան:

Զորավարժությունը նախատեսվում է իրականացնել փետրվարի 27-ից մարտի 8-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ