fbpx
Աշխարհ
17:30 22/11/2019

Թուրքիան պատրաստվում է օգտագործել S-400-ները․ Հուլուսի Աքար

Թուրքիան պատրաստվում է օգտագործել Ռուսաստանից ձեռք բերած S-400 զենիթահրթիռային համակարգերը: Այս մասին, ինչպես փոխանցում է Anadolu լրատվական գործակալությունը, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

«Այժմ Թուրքիայի զինված ուժերի անձնակազմը, որը պետք է շահագործի S-400 համակարգերը, դասընթացներ է անցնում, որից հետո էլ տեղի կունենան համակարգերի կիրառման հետ կապված միջոցառումները»,-նշել է Աքարը:

Հիշեցնենք, որ S-400 համակարգերի մատակարարման պայմանագիրը Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվել է Մոսկվայում՝ 2017 թվականի ապրիլին: Այն դարձել է Ռուսաստանի ամենամեծ արտահանման պայմանագիրը ՆԱՏՕ-ի անդամ երկրի հետ:

Ավելի վաղ այս տարի ԱՄՆ-ը հանել էր Թուրքիային F-35 ռմբակոծիչների ստեղծման և արտադրման ծրագրից՝ կապված ռուսական համակարգերի գնման հետ, և զգուշացրել էր հնարավոր պատժամիջոցների մասին։

Անցյալ շաբաթ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին ասել էր, որ Անկարան պետք է հրաժարվի S-400 համակարգերից, և որ փոխարենը ԱՄՆ-ը պատրաստ է Անկարային Patriot համակարգեր վաճառել։

Սակայն Էրդողանը, վերադառնալով Անկարա, հայտարարել էր, որ Թուրքիան չի հրաժարվի ռուսական համակարգերից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ