fbpx
Աշխարհ

Թուրքիան փախստականների վշտերը դարձրել է ԵՄ-ի դեմ գործիք․ Ավստրիայի կանցլեր

Եվրոպական երկրները չպետք է ենթարկվեն Թուրքիայի կողմից փախստականների հարցով ճնշումներին։ Այս մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է։

«Մենք ականատես ենք լինում Հունաստանի վրա Թուրքիայի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից կազմակերպված հարձակմանը։ Սա պետության կողմից կազմակերպված և նպատակաուղղված հարձակում է։ Եվրոպան չպետք է ենթարկվի այդ ճնշմանը»,-ասել է նա։

Նա նշել է, որ եթե այդ մարդիկ, ի վերջո, հայտնվեն Կենտրոնական Եվրոպայում, փախստականների թիվը ապագայում միայն կաճի։

«Շուտով նրանց թիվը կանցնի հարյուր հազարը, իսկ ավելի ուշ՝ հնարավոր է միլիոնը»,- հավելել է նա։

Կուրցը կարծիք է հայտնել, որ այժմ սահման ժամանող մարդիկ մեծ մասամբ Սիրիայի պատերազմից փախչող փախստականներ չեն։

«Մեծ մասամբ նրանք փախստականներ են, որոնք արդեն տարիներ շարունակ ապրում են Թուրքիայում։ Այդ մարդիկ Հունաստանում փախստականի կարգավիճակ ստանալու իրավունք չունեն, քանի որ Թուրքիայում նրանց չեն հետապնդում։ Նրանց վշտերն օգտագործում են, դարձնում ԵՄ-ի վրա ճնշում գործադրելու գործիք»,-ընդգծել է Կուրցը։

Նա նաև հավելել է, որ հույները ցանկանում են աջակցել սահմանների պաշտպանությանը, և Ավստրիան պատրաստ է ֆինանսական և նյութական օգնություն ցուցաբերել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ