fbpx
Աշխարհ

Թուրքիան պետք է դադարեցնի Կիպրոսի սուվերեն իրավունքների դեմ ապօրինի գործողությունները

Թուրքիան պետք է դադարեցնի Կիպրոսի սուվերեն իրավունքների դեմ անօրինական գործողությունները և ամբողջովին հարգի միջազգային իրավունքը, ասել է Կիպրոսի նախագահի քարտուղարի տեղակալ Վասիլիս Պալմասը:

Նրա խոսքով՝ Թուրքիան ստեղծում է ավելի շատ խնդիրներ բանակցությունները վերսկելու ջանքերի համար, ինչն ընդգծում է այդ երկրի ղեկավարության մեծամտությունն ու համագործակցելու ցանկության բացակայությունը կիպրական խնդիրը լուծելու երկարաժամկետ և փոխադարձ ընդունելի որոշում կայացնելու նպատակով: Այս մասին հաղորդում է Cyprus Mail-ը:

Նա նշել է, որ Թուրքիան քամահրանքով է վերաբերվում եվրոպական և միջազգային իրավունքի բոլոր սկզբունքների նկատմամբ՝ հասկացնելով, որ մտադիր է վերահսկել Միջերկրական ծովի ամբողջ արևելյան տարածաշրջանը:

Պալմասը նշել է, որ ԵՄ-ը լիովին համաձայն է Կիպրոսի և նրա կանոնների հետ՝ հավելելով, որ ԵՄ 28 պետությունների առաջնորդները միաձայն ընդունել են նախագահ Նիքոս Անաստասիադեսի առաջարկը Թուրքիայի դեմ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

«Կիպրոսի Հանրապետությանն ուղղված այդ աջակցությունն ընդդեմ թուրքական սադրանքների հստակ հասկացնում է Թուրքիային, որ նա պետք է անհապաղ դադարեցնի իր անօրինական գործողությունները Կիպրոսի սուվերեն իրավունքների դեմ, և որ անհրաժեշտ է ամբողջովին պահպանել միջազգային իրավունքը, խաղաղ համակեցությունն ու պետությունների համագործակցությունը»,-ասել է նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ