fbpx
Աշխարհ

Թուրքիան պետք է հրաժարվի S-400-ներից․ Պետդեպի ներկայացուցիչ

Թուրքիան պետք է «ազատվի» ռուսական S-400 համակարգերից, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձաստիճան պաշտոնյան: Այս մասին հաղորդում է Reuters-ը։

«Թուրքիան սեղանի շուրջ վերադառնալու հնարավորություն ունի։ Նրանք գիտեն, որ դրա համար իրենց պետք է կա՛մ ոչնչացնել, կա՛մ վերադարձնել S-400-ները, կա՛մ որևէ այլ կերպ ազատվել դրանցից»,-ասել է պաշտոնյան լրագրողների հետ զրույցում։

Ավելի վաղ այս տարի ԱՄՆ-ը հանել էր Թուրքիային F-35 ռմբակոծիչների ստեղծման և արտադրման ծրագրից՝ կապված ռուսական համակարգերի գնման հետ, և զգուշացրել էր հնարավոր պատժամիջոցների մասին։

Անցյալ շաբաթ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին ասել էր, որ Անկարան պետք է հրաժարվի S-400 համակարգերից, և որ փոխարենը ԱՄՆ-ը պատրաստ է Անկարային Patriot համակարգեր վաճառել։

Սակայն Էրդողանը, վերադառնալով Անկարա, հայտարարել էր, որ Թուրքիան չի հրաժարվի ռուսական համակարգերից։

Պետդեպի պաշտոնյան, չցանկանալով հայտնել իր ինքնությունը, ասել է, որ իրեն հայտնի են Էրդողանի վերջերս արած մեկնաբանությունները։

«Նրանք գիտեն, որ ընտրություն ունեն առաջ շարժվելու համար, և ընտրությունն այն է, որ ազատվեն S-400-ներից»,- ասել է նա՝ հավելելով, որ պատժամիջոցների սահմանումը դեռևս հնարավոր է իրականացնել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ