fbpx
Աշխարհ

Թուրքիան փորձում է զրկել քրդերին ջրամատակարարումից

Սիրիայի պետական հեռուստաընկերությունը հաղորդում է, որ Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքում սկսված ռազմական գործողության ընթացքում թուրքական զինուժը շարքից հանել է քրդաբնակ Ռաս ալ-Այն քաղաքի մոտ գտնվող ջրաբաշխիչ կայանը։ Այս մասին տեղեկացնում Ermeni Haber-ը:

Թուրքիան հոկտեմբերի 9-ից «Խաղաղության աղբյուր» կոչվող ռազմական օպերացիա է սկսել Սիրիայի հյուսիս-արևելքում։ Էրդողանը ավելի վաղ նշել է, որ իրենք ունեն այդ իրավունքը։

Թուրքիայի ռազմական գործողությունները քննադատության են արժանացել միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից։ Մի շարք երկրներ ևս դատապարտել են օպերացիան՝ կոչ անելով դադարեցնել այն և փորձել խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով։

Թուրքիան պաշտոնապես մեկ զոհի անուն է հայտնում: Ըստ Մարդինի և Շանլըուրֆայի նահանգապետարանների հայտարարության՝ քրդերի հրետակոծության հետևանքով 2 նահանգում վիրավորների թիվը հասնում է 69-ի, զոհերի թիվը՝ 7-ի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ