fbpx
Աշխարհ
15:30 08/11/2019

Թուրքիան քրդաբնակ շրջաններում նոր ռազմական գործողություն է սկսել

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է նոյեմբերի 8-ին հարավարևելյան քրդաբնակ Դիարբեքիրի, Մուշի, Բինգյոլի շրջաններում Kıran-5 ռազմական օպերացիայի մեկնարկի մասին: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։

Նշվում է, որ այդ ռազմական գործողությանը մասնակցում է 179 ստորաբաժանում, որոնցում ընդգրկված է 2625 զինվոր և շուրջ 3000 հոգի՝ ոստիկանության հատուկ ուժերից, ժանդարմերիայի հրամանատարությունից և անվտանգութան ծառայությունից ։

Ներքին գործերի նախարարությունը հայտարարության մեջ մասնավորապես հայտնել է, որ նոյեմբերի 8-ին Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ սկսված գործողության նպատակն է կանխել ձմռանը PKK-ի հնարավոր գործողությունները և վնասազերծել վերոհիշյալ շրջաններում ապաստանած զինյալներին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ