Աշխարհ

Թուրքիան ռազմական տեխնիկա է ուղարկել Տրիպոլի

Թուրքիան Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլի է ուղարկել հատուկ ջոկատներ, ռազմական խորհրդականներ և ռազմական տեխնիկա՝ աջակցելու երկրի ազգային համաձայնության կառավարությանը: Այս մասին հաղորդում է Sputniknews.com կայքը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է ցանկացած աջակցություն տրամադրել Լիբիայի ազգային համաձայնության կառավարությանը, այդ թվում՝ այնտեղ ուղարկել իր զինվորականներին, միևնույն ժամանակ Անկարան չի ընդունում լիբիական ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարին որպես օրինական ղեկավար:

Տեղեկությունների համաձայն՝ Լիբիայի ազգային համաձայնության կառավարությունն ինքն է օգնություն խնդրել Թուրքիայից:

Օրեր առաջ լիբիական ազգային բանակի հրամանատար, գեներալ Խալիֆա Հաֆթարը հայտարարել էր Տրիպոլիի համար «վճռական մարտի» մասին: Հաֆթարի հայտարարությունից հետո բանակը սկսել էր ակտիվորեն հարձակումներ գործել Ֆաիզ Սարաջի գլխավորած Ազգային համաձայնության կառավարությանը հավատարիմ կազմավորումների վրա, հետ էր մղել հակառակորդի դիրքերը երկրի գլխավոր քաղաքի ծայրամասերում և մտել էր Տրիպոլի:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ