fbpx
Աշխարհ

Թուրքիան շարունակում է ռմբակոծել Իրաքյան Քրդստանի տարածքները․ Կարեն Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Թուրքիան շարունակում է ռմբակոծել Իրաքյան Քրդստանի տարածքները։

Այս անգամ ռմբակոծության է ենթարկվել Բարզան շրջանի Լերե գյուղի վարչական տարածքը։

Ռմբակոծության հետևանքով առաջացել է հրդեհ, ինչն էլ իր հերթին այրել է գյուղացիների այգիները, ցանքատարածությունները։

Բացի դա զգալի վնաս է հասցվել կենդանական աշխարհին։

Հիշեցնեմ, որ Թուրքիան հունիսի 15-ից գրեթե ամենօրյա ռեժիմով ռմբակոծության է ենթրակում Իրաքյան Քրդստանի տարածքները, ինչի հետևանքով արդեն բազմաթիվ գյուղեր դատարկվել են»։

https://www.facebook.com/kilkiahayastan/posts/1146307829082490

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ