fbpx
Աշխարհ
16:30 24/10/2019

Թուրքիան Սիրիայի հարցով պետք է աշխատի ՆԱՏՕ-ի հետ, ոչ թե ՌԴ-ի․ Էսփեր

Թուրքիան Սիրիայի իրադրության կարգավորման հարցում պետք է ավելի շատ աշխատի ոչ թե Ռուսաստանի, այլ ՆԱՏՕ-ի հետ: Այս մասին հայտնել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը՝ ելույթ ունենալով Բրյուսելում։

«Թուրքիան ոչ ճիշտ ռազմավարական ուղղությամբ է շարժվում: Հարկ է, որ նա ավելի շատ նայի ՆԱՏՕ-ի կողմը և ավելի քիչ՝ Ռուսաստանի կողմը»,-ասել է նա՝ պատասխանելով Սիրիայի իրադրության շուրջ Անկարայի և Մոսկվայի սերտ համագործակցության վերաբերյալ հարցին:

Էսփերը նաև չի համաձայնել այն տեսակետին, որ Սիրիայի շուրջ Ռուսաստանի և Թուրքիայի պայմանավորվածությունները ՌԴ-ի խոշորագույն դիվանագիտական ձեռքբերումն են:

«Միայն ժամանակը ցույց կտա՝ Ռուսաստանն օգուտ կստանա արդյոք Սիրիայում իր գործաղություններից»,-հավելել է նա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ