fbpx
Աշխարհ

Թուրքիան Սիրիայի կողմից երկրի օդային սահմանը խախտած անօդաչու է խոցել

Թուրքիայի ռազմաօդային ուժերն անօդաչու թռչող սարք են խոցել, որը մի քանի անգամ խախտել էր երկրի օդային տարածքը հարևան Սիրիայի կողմից: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը:

Գերատեսչության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել շաբաթ:

«Անօդաչու թռչող սարքը, որը սեպտեմբերի 28-ին վեց անգամ խախտել է մեր օդային տարածքը սիրիական սահմանի կողմից և որի պատկանելիությունը դեռևս չի պարզվել, խոցվել է երկու F-16 կործանիչների օգնությամբ, որոնք օդ են բարձրացել «Ինջիրլիք» ավիաբազայից»,-նշվում է թուրքական գերատեսչության թվիթերյան հաղորդագրության մեջ, որին կից հրապարակվել են անօդաչուի լուսանկարները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ