fbpx
Աշխարհ

Թուրքիան ու քրդերը չպետք է թույլ տան ԻՊ-ի զինյալների փախուստը բանտերից․ Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թուրքիան ու քրդերը չպետք է թույլ տան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների փախուստը Սիրիայի բանտերից։

«ԱՄՆ-ն իր ձեռքում է պահում ԴԱԻՇ-ի վատթարագույն կալանավորներին: Թուրքիան ու քրդերը չպետք է նրանց թույլ տան հեռանալ:

Եվրոպան պարտավոր էր նրանց հետ ընդունել բազմաթիվ խնդրանքներից հետո: Նրանք պետք է դա անեն այժմ: Նրանք երբեք չեն գա Միացյալ Նահանգներ»,-գրել Թրամփը թվիթերյան իր էջում։

Ավելի վաղ New York Times-ը, վկայակոչելով ամերիկացի երկու պաշտոնյաների, հաղորդել է, որ ԱՄՆ-ը ԴԱԻՇ-ի հինգ տասնյակ կարևոր բանտարկյալների է թողել Սիրիայից իր հեռանալուց հետո՝ այդ երկրի վրա Թուրքիայի հարձակումից առաջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ