fbpx
Աշխարհ

Թուրքական հետախուզությունը Սիրիայում ոչնչացրել է PKK-ի առաջնորդներից մեկին

Թուրքական հետախուզությունը Սիրիայում ոչնչացրել է արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդներից մեկին, որը ղեկավարում էր սահմանամերձ Քամիշլիի զինյալների ստորաբաժանումները։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով անվտանգության ծառայությունների աղբյուրները։

Մուհսին Յագանը, որը հայտնի է Դիջվար Սիլոպի մականունով, դարձել է PKK-ի ղեկավարության վեցերորդ ներկայացուցիչը, որը լիկվիդացվել է թուրքական հատուկ ծառայությունների կողմից։ Նշվում է, որ նա մասնակցել է Թուրքիայի սահմանին մի շարք ահաբեկչությունների ծրագրավորմանն ու իրականացմանը։

Հունիսի 1-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայի հյուսիսում նոր հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ «Սկսվում է Թուրքիայի հետ սահմանից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող «անվտանգության գոտու» ձևավորման նոր փուլը։ Մենք մաքրում ենք Թալ Ռիֆաթն ու Մանբիջն ահաբեկիչներից»,- ասել է նա։

Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ թուրքական զինուժը ռազմական գործողություններ կիրականացնի Սիրիայի հյուսիսում այնքան ժամանակ, քանի դեռ չի հաջողվել հասնել ահաբեկչական կազմակերպությունների լիակատար ոչնչացմանը։

Անկարան ծայրահեղական է ճանաչում մի շարք քրդական կազմավորումներ, այդ թվում՝ PKK-ին։ 1980-ականներից ի վեր կողմերը բազմիցս կնքել և խախտել են զինադադարները, սակայն 2015 թվականին PKK-ն հրաժարվեց հաշտություն կնքել։ 2010-ականների սկզբին սիրիական պատերազմի բռնկումից ի վեր, Սիրիայի տարածքում քրդերի և թուրքերի միջև պարբերաբար բախումներ են տեղի ունենում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ