fbpx
Աշխարհ
02:00 03/02/2020

Թուրքիայի 200 միավոր ռազմական տեխնիկա ուղևորվում է դեպի Իդլիբ և Հալեպ․ ԶԼՄ-ներ

Թուրքիայի բանակի առնվազն 200 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում զրահամեքենաներ և տանկեր, փետրվարի 2-ին հատել է Սիրիայի հետ սահմանը: Այս մասին հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը։

Նշվում է, որ տեխնիկայի շարասյուները գնում են Իդլիբի և Հալեպի նահանգների ուղղությամբ, ինչպես նաև թուրքական ուժերի հրամանատարությունը ռազմական գոտի է հայտարարել ավտոմայրուղու այն հատվածը, որը կապում է Հալեպ և Լաթաքիա քաղաքները։

Asharq Al-Awsat թերթը հայտնել է, որ Իդլիբ նահանգի հյուսիսում տեղակայված «Քաֆր Լուսեյն» հսկիչ անցակետով սահմանը հատել է թուրքական բանակի առնվազն 40 տանկ և զրահամեքենա։

Հունվարի 28-ին նույն անցակետով Սիրիա է մտել 30 ռազմական փոխադրամիջոց, այդ թվում՝ 12 զրահամեքենա։

Ավելի վաղ Al Mayadeen-ը տեղեկացրել է, որ Սիրիայի բանակի առաջին գծի ստորաբաժանումները երեք կողմից շրջապատել են Մաար-Հաթաթ ավանում գտնվող թուրք զինվորականների դիտակետը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ