fbpx
Աշխարհ

Թուրքիայի 31 քաղաքների ու նահանգների բնակիչներին արգելել են տնից դուրս գալ․ DW

Թուրքիայիայում ապրիլի 23-ից ուժի մեջ է մտել տանից դուրս գալու չորսօրյա արգելք։ Արգելքը կկիրառվի 31 քաղաքների ու նահանգների բնակիչների համար։ Բացի այդ սահմանափակումները կխստացվեն Ստամբուլում և Անկարայում։

Սահմանափակումները խստացվել են ապրիլի 24-ին սկսվող մուսուլմանների համար սրբազան Ռամադան միջոցառման նախօրեին։ Մասնավորապես՝ արգելված է մեծ խմբերով հավաքվելը: Դրանից բացի, հատուկ թմբակահարներին, որոնք անցնում են փողոցներով և հավատացյալներին արթնացնում առավոտյան սեղանատուն գնալու համար, Ռամադանի ժամանակ պետք է պաս պահեն արևածագից մինչև արևամուտ, արգելված է նվերներ հավաքելը:

Թուրիքայի առողջապահության նախարարության տվյալներով՝  Թուրքիայում նոր կորոնավիրուսով վարակված է մոտ 99 հազար մարդ: Մահացել է շուրջ 2400 պացիենտ:

Աղբյուրը՝ DW․

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ