fbpx
Աշխարհ

Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը՝ Սիրիայում ռազմական գործողությանն ընդառաջ

Սիրիայի հյուսիսում ձեռնարկվելիք նոր ռազմական օպերացիային ընդառաջ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը գրառումով է հանդես եկել թվիթերյան պաշտոնական էջում:

Սիրիայի զինյալ քրդերին ահաբեկիչներ հռչակող գրառման մեջ նշվում է, որ թուրքական բանակը պատրաստ է պայքարել ահաբեկչական սպառնալիքների ու վտանգների դեմ:

Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը տարածաշրջանի կայունության համար անհրաժեշտ է համարում անվտանգության գոտու և խաղաղության միջանցքի հիմնումը:

«Մեր սահմանների մոտ ահաբեկչական միջանցքի ձևավորումը մենք երբեք չենք հանդուրժելու: Օպերացիայի համար բոլոր նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտել ենք»,-նշված է գրառման մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ