fbpx
Աշխարհ

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ պատժամիջոցների մասին օրինագծի ընդունումը

Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է ԱՄՆ-ում Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին օրինագծի ընդունումը։ Այս մասին նշվում է նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Ավելի վաղ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը գրեթե միաձայն ընդունել է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին օրինագիծը։ Պատժամիջոցները վերաբերում են Սիրիայում ռազմական գործողությանը և ՌԴ-ից S-400 համակարգեր գնելուն։

Ըստ օրինագծի՝ Թուրքիայի կողմից Սիրիա զորք մտցնելու և ռուսական ռազմական տեխնիկա ձեռք բերելու հետևանքով առաջարկվում է պատժամիջոցներ սահմանել թուրք բարձրաստիճան պաշտոնյաների՝ ներառյալ պաշտպանության նախարարի դեմ․ մասնավորապես կարգելափակվեն նրանց ակտիվները։ Նաև պատժամիջոցներ են սահմանվել թուրքական պետական բանկի՝ Halkbank-ի դեմ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ