fbpx
Աշխարհ

Թուրքիայի ափերի մոտ ուժեղ երկրաշարժ է գրանցվել

Սև ծովում՝ Թուրքիայի ափերի մոտ, 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Սեյսմոլոգների տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Զոնգուլդակ քաղաքից 154 կմ հեռավորության վրա: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։

Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ