fbpx
Աշխարհ
00:00 22/11/2019

Թուրքիայի բանտերում վերջին շրջանում արդեն 3 երեխա է մահացել

Նոյեմբերի 20-ին՝ երեխաների իրավունքների համաշխարհային օրը, Բրյուսելում Եվրախորհրդարանի (ԵԽ) շենքի մոտ հավաքված բազմաթիվ ցուցարարներ բողոքել են Թուրքիայի բանտերում գտնվող մանկահասակ երեխաների իրավունքների ոտնահարումների դեմ: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։

Եվրոպայի տարբեր երկրներից եկած ցուցարարները պարզել են հետևյալ գրությամբ պաստառներ՝ «Թուրքիայի բանտերում գտնվող փոքրիկ երեխաները պետք է բաց թողնվեն»:

Բողոքի ակցիան կազմակերպվել է Others (կենտրոնը Բելգիա) Human right Defenders (կենտրոնը Գերմանիա) կազմակերպությունների կողմից:

Human right Defenders-ի ներկայացուցիչ Օղուզհան Ալբայրաքը, տեղեկացրել է, որ Թուրքիայի ազատազրկման վայրերում վերջին շրջանում արդեն 3 երեխա է մահացել:

Նշվում է, որ ակցիային զուգահեռ Եվրախորհրդարանի շենքում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների պաշտպանության կոնվենցիայի ստորագրման 30 ամյակին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ