fbpx
Աշխարհ

Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Իրաքում Իրանի կողմից ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծումից հետո Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր գործընկեր Ջավադ Զարիֆի հետ։

Այս մասին հաղորդում է թուրքական Cumhuriyet–ը՝ նշելով, որ հեռախոսազրույցի մանրամասները հայտնի չեն։

Հիշեցնենք, որ Իրանը հարվածներ է հասցրել Իրաքում ամերիկյան բազաներին։

Թրամփի մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմը հայտնել է, որ ԱՄՆ նախագահին տեղեկացրել են Իրաքում ամերիկյան բազաների հրթիռակոծության մասին։ Վերջինս հետևում է իրավիճակին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ