Թուրքիայի հարավում գտնվող Ադանա նահանգում 3,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնել է բնական աղետների հետեւանքների վերացման գրասենյակը (AFAD)։
Հաղորդագրության համաձայն՝ տեղական ժամանակով 12:42-ին Սայմբեյլի շրջանում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել։
Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա։