Թուրքիայի ԿԸՀ-ն որոշում է ընդունել Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքները չեղարկելու վերաբերյալ որոշում է ընդունվել: Այն ընդունվել է 7 կողմ և 4 դեմ ձայնով։
«Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության ներկայացուցիչ Ռեջեփ Օզելը հայտարարել է, որ կանցնակցվեն կրկնակի ընտրություններ և թող դրանք հաջողություն բերեն: տրություններ կանցկացվեն։ Թող դրանք հաջողություն բերեն»,-գրել է Օզելը թվիթերյան էջում։ Կրկնակի ընտրությունները կանցկացվեն հունիսի 23-ին։
Նշենք նաև, որ Ստամբուլի բազմաթիվ շրջանների բնակիչներ կաթսաներին հարվածելով իրենց բողոքն են արտահայտել քաղաքապետի ընտրությունների արդյունքները չեղարկելու ԿԸՀ որոշման դեմ։
Հիշեցնենք, որ մարտի 31-ին անցկացված ընտրությունների արդյունքներով հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության թեկնածուն հավաքել էր 48․8 տոկոս ձայն՝ 13 729 ձայնով առաջ անցնելով նախկին վարչապետ, Էրդողանի դաշնակից Բինալի Յըլդըրըմից։
