fbpx
Աշխարհ

Թուրքիայի 76 նահանգում սկսվել է գյուլենականների դեմ հերթական գործողությունը

Անկարայում բարձրացել է իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների նկատմամբ հերթական ձերբակալության ալիքը, որն ընդգրկել է ավելի քան 76 նահանգ: Այս մասին պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել Անկարայի հանրապետական գլխավոր դատախազությունը, տեղեկացնում է haberturk.com-ը:

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն նշել է. «Նրանց համար փոս ենք փորելու և վերջ տանք նրանց գործունեությանը այս երկրում: Գյուլենականները դեռևս շարունակում են իրենց գործունեությունը և պետության թուլացման համար սպասում են մշուշի մեջ: Այս շարժման դեմ մեծ գործողություն ենք նախապատրաստում: Եթե նրանց խելքը գլուխներից չհանենք, ուրեմն վախկոտ ենք: Այս երկիրը իրեն տեր կանգնող զավակներ ունի: Նրանց իրականացրած խորամանկությունները նույնիսկ սատանաները չեն անի»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ