Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կարող են սահմանվել դեկտեմբերին. Մակրոն

Հրապարակող՝

Macron

Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի հետ լարվածության թեմայով ԵՄ գագաթնաժողովի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ անդրադառնալով Հունաստանի և Կիպրոսի հետ համերաշխությունը, նշել է, որ վերջինս չպետք է լինի քննարկման ենթակա։

Մակրոնի խոսքով՝ Եթե Թուրքիան ԵՄ-ի երկխոսության կոչին կառուցողական պատասխան չտա ու շարունակի Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ միակողմանի գործողությունները, ապա դեկտեմբերի սկզբին Թուրքիայի նկատմամբ կարող են սահմանվել պատժամիջոցներ։

Ֆրանսիայի նախագահն ասել է, որ ԵՄ-ն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ևս մեկ փորձ կանի, բայց միությունը երբեք չի դավաճանելու իր անդամ պետությունների շահերին և ինքնիշխանությանը։

Ամենաթարմ