fbpx
Քաղաքականություն

Թուրքիայի ՊՆ-ն անդրադարձել է հայ կաթոլիկ քահանայի սպանությանը

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Twitter միկրոբլոգի իր պաշտոնական հայտարարություն է տարածել Սիրիայում հայ կաթոլիկ քահանայի սպանության վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Խորը վշտով տեղեկացանք ահաբեկչական դաժան հարձակման հետևանքով Սիրիայի հայ կաթոլիկ եկեղեցու հոգևորական Հովսեփ Բեդոյանի և իր հոր սպանության մասին:

Խստիվ դատապարտում ենք այդ ահաբեկչական ստոր հարձակումը, որը նպատակ ունի խոչընդոտել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»: Այս մասին հայտնում է Ermeni Haber-ը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ դատապարտող հայտարարությամբ հանդես էր եկել նաև Թուրքիայի արտգործնախարարությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ