fbpx
Աշխարհ

Թուրքիայի տնտեսության անկման ֆոնին պաշտոնանկ է արեվ ԿԲ ղեկավարը

Թուրքիայի Կենտրոնական բանկի նախագահ Մուրաթ Չեթինքայան պաշտոնանկ է արվել, իսկ նրա փոխարեն նշանակվել է իր տեղակալը՝ Մուրաթ Ույսալը: Այս մասին փաստաթուղթը հրապարակվել է Resmi Gazete պաշտոնական պարբերականում:

Նշենք, որ Թուրքիայի տնտեսությունը անկում է ապրում:

2018-ի ամռանը երկրի ԿԲ-ն եռակի բարձրացրել էր տոկոսադրույքները եւ արդեն մեկ տարի է պահպանում է 24 տոկոսի մակարդակում՝ փորձելով զսպել գնաճ (20 տոկոս 5 տոկոսի թարգեթի դեպքում):

Մյուս կողմից՝ արտաքին մեծ պարտքի պայմաններում թուրքական լիրան անկայուն է, մեկ տարում այն արժեզրկվել է 50 տոկոսով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ