fbpx
Զինված Ուժեր

09:30 8/6/2019

Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը այցելել է ՀՀ-ի, Իրանի և Նախիջևանի սահմանները պահող զորամաս

Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը Իգդիրում այցելել է Հայաստանի, Իրանի ու Նախիջևանի հետ սահմանը պահող 5-րդ զորամիավորում։

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ, Հուլուսի Աքարին դիմավորած թուրք հրամանատարները ներկայացրել են սահմանների վիճակը։

Իր հերթին Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը կարևորել է սահմանների պաշտպանությունը և շեշտել, որ ամեն ինչ արվելու է այն բարձր մակարդակով ապահովելու համար։

 

Վերեվ