Թուրքիայում 2016 թվականի հուլիսի պետական հեղաշրջման փորձի մասնակցության մեջ կասկածվող 24 մարդ է ձերբակալվել։ Այս մասին հաղորդում է IHA գործակալությունը:
Ձերբակալվածների մեջ են զինծառայության մեջ գտնվող գործող 14 սպա: Բալըքեսիրի դատախազությունը նրանց առաջադրել է Թուրքիայում արգելված ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությունում կապի համակարգ ստեղծելու մեղադրանք:
Թուրքիայի իշխանությունները Գյուլենի կազմակերպությանը, որը նրանք անվանում են FETO (ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպություն), մեղադրում են 2016 թվականի հուլիսին պետական հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ:
Խռովությունից հետո Թուրքիայում կալանավորվել է 80 հազարից ավելի մարդ, ազատվել կամ աշխատանքից հեռացվել են 160 հազար պետական ծառայող, այդ թվում՝ զինվորականներ: Ինքը՝ Գյուլենը, որը բնակվում է ԱՄՆ-ում, դատապարտել է հեղաշրջման փորձը և հերքել մեղադրանքները: