Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջանը հայտնել է, որ Թուրքիայում մարտի 22-ի դրությամբ՝ նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացածների թիվը հասել է 30-ի։
Նախարարը կոչ է արել քաղաքացիներին մնալ տանը և զգուշավորություն ցուցաբերել։
Բացի այդ գրառման մեջ նախարարը նշել է, որ կորոնավիրուսով վարակվելու 1236 և մահվան 30 դեպք կա: Նա նշել է, որ համաճարակի պատճառով մահացած 30 հիվանդներն էլ եղել են բարձր տարիքային խմբի քաղաքացիներ։
BUGÜNE KADAR toplam 20.345 test yapıldı, 1.236 tanı kondu, hepsi yaşlı 30 hastamızı kaybettik. Hastalık ülkemizde yokken, “yok” dedik. Şimdi gün gün durumu açıklıyoruz. Şeffaflığımızla sizi tedbire de davet ediyoruz. Tedbirli olalım. Bu ülke, bu tehdide yenik düşmeyecek.
— Dr. Fahrettin Koca (@drfahrettinkoca) March 22, 2020
Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

