Քաղաքականություն

Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ԱԳՆ է կանչվել Ներկայացուցիչների պալատի որոշումից հետո

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո Թուրքիայում ԱՄՆ դեսպան Դևիդ Սեթրֆիլդը կանչվել է արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին հայտնում է HaberTurk-ը:

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում ամերիկացի դիվանագետին տեղեկացրել են, որ Ներկայացուցիչների պալատի որոշումը որևէ վավերականություն չունի և հակասում է երկու երկրի միջև ռազմավարական գործընկերությանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ ձայների բացարձակ մեծամասնությամբ։

Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել 405-ը, դեմ՝ 11-ը, 3-ը մնացել են ձեռնպահ, իսկ 13 հոգի չի քվեարկել։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ