fbpx
Աշխարհ

Թուրքիայում առգրավել են Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ Փաշայի թոռան անձնագիրը

Թուրքիայի իշխանություններն առգրավել են Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ Փաշայի թոռան՝ 75-ամյա լրագրող Հասան Ջեմալի անձնագիրը, երբ վերջինս պատրաստվում էր Բեռլին մեկնել: Այս մասին հաղորդում է Turkishminute.com կայքը:

Լրագրողին արգելված է Թուրքիայից դուրս գալ, քանի որ նա մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդական աշխատավորական կուսակցությանն» աջակցելու համար:

Ջեմալը հայտնել է, որ իր փաստաբանը բողոքարկել էր դատարանի որոշումը, և դատարանը որոշել էր չեղարկել նրա՝ երկրից դուրս գալու արգելքը: Սակայն, չնայած դատարանի որոշմանը, անձնագիրը նրանից վերցրել են:

Լրագրողին 9 տարվա ազատազրկում է սպառնում ահաբեկչության քարոզի համար՝ T24 կայքի համար գրված հոդվածի պատճառով:

Ջեմալը հայտնի է Թուրքիայում քրդական հարցի խաղաղ լուծման մասին իր հայացքներով և հաճախ մեղադրում է Թուրքիայի իշխանություններին քրդերի նկատմամբ ուժ կիրառելու համար:

Հիշեցնենք, որ Հասան Ջեմալը նաև «1915. Հայոց ցեղասպանությունը» գրքի հեղինակն է, որը թարգմանվել է մի շարք լեզուներով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ