fbpx
Աշխարհ

Թուրքիայում ախտահանել են Պոլսի հայոց պատրիարքարանի շենքը

Թուրքիայում ախտահանման աշխատանքներ են իրականացվել Պոլսի հայոց պատրիարքարանի շենքում: Ախտահանումը կատարվել է կորոնավիրուսի համավարակի վտանգի պատճառով:

Ախտահանման աշխատանքներն իրականացվել են Ստամբուլի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ստամբուլի քաղաքապետարանի կողմից ախտահանվել էին Ստամբուլի Յեշիլքյոյ թաղամասի հայկական Սուրբ Ստեփանոս և Բաքըրքյոյ թաղամասի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցիները։

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

Աղբյուրը՝Ermenihaber-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ