Թուրքիայում 3,9 մագնիտուդ ուժգնությամբ հերթական երկրաշարժն է տեղի ունեցել:
Այս մասին հայտնել է Միջերկրական սեյսմոլոգիական կենտրոնը՝ նշելով, որ 3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը գրանցվել է Բոլու նահանգում տեղական ժամանակով ժամը 7:31-ին (ՀՀ ժամանակով՝ 8:31):
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մեսիջելե գյուղի մոտ:
Մի քանի րոպե անց Չուքուրրեն գյուղի մոտ 3,1 մագնիտուդ ուժգնությամբ հետցնցում է գրանցվել։