Թուրքիայում ֆուտբոլիստն ածելիով մտել է դաշտ ու վնասել մրցակցի խաղացողներին

Հրապարակող՝

amedsporlu_futbolcu_rakiplerini_jiletledi_h55051_d0607

Ամենադիտվածներ

Սարսափելի միջադեպ է տեղի ունեցել Թուրքիայի երրորդ դիվիզիոնի առաջնության` «Ամեդսպոր» և «Սակարյասպոր» թիմերի միջև խաղում, գրում է РИА «Новости»-ն:

«Ամեդսպորի» ֆուտբոլիստ Մանսուր Չալարն աննկատ իր հետ սուր ածելի է դաշտ դուրս բերել: Ֆուտբոլիստն այն պահել է ձեռքի մեջ և խաղից առաջ միմյանց ձեռքսեղման ժամանակ սկսել է վնասել մրցակիցներին:

Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է` ինչպես է մարզիկը մի քանի անգամ հարվածներ հասցնում մրցակիցներին: «Սակարյասպորի» ֆուտբոլիստները միանգամից չեն զգացել հարվածները, բայց խաղից հետո կտրվածքների լուսանկարները տեղադրել են համացանցում:

«Ամեդսպորի» ղեկավարությունը հայտարարել է, որ իրենց ֆուտբոլիստը նման բան չի արել և որ այդ ամենը «սուտ և կեղտոտ շշուկներ» են Չալարի մասին: Այդ հայտարարությունն ակումբը մամուլի քարտուղարությունը հրապարակել է Թվիթերում:

Հաղորդում է armsport.am-ը։

 

Ամենաթարմ