fbpx
Հասարակություն

Թուրքիայում հայկական գերեզմանոցի վրա հարսանյաց սրահ են ցանկանում կառուցել

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Մարդինի նահանգի Դարգեչիթ բնակավայրում` Թիրբիք անունով հայտնի տարածքում, տեղակայված են հայկական և ասորական գերեզմանոցները։ Այս մասին հայտնում է Ermeni Haber-ը։

Այդ թաղամասում բնակվող ասորի Աբդուլմեսիհ Էրգյունը հայտնում է, որ չնայած բազմաթիվ հորդորների՝ 2016թ. մարտին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված անձը սկիզբ է դրել մի նախագծի, ըստ որի՝ հայկական և ասորական գերեզմանոցների տեղում պիտի կառուցվեր ազգային զբոսայգի և հարսանյաց սրահ։ Արդյունքում այդ նախագիծը կյանքի կոչվեց: Նախագծի իրականացման համար պետությունը հատկացրեց 1մլն 270 հազար թուրքական լիրա (220.000 դոլար):

Էրգյունը պատմում է, որ նախագիծն իրականացնողները կանգ չառան նույնիսկ այն ժամանակ երբ փոքր երեխայի գերեզման դուրս եկավ այդ տարածքից՝ վրան խաչի նշանով։

Նման տարածքում զվարճանքի վայր և զբոսայգի կառուցելը, ըստ ասորի բնակչի, առնվազն անբարոյականություն է, խղճի դեմ արվող անմարդկային քայլ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ