fbpx
Աշխարհ

Թուրքիայում հրդեհվել են Ադրբեջանի վարձակալած տանկերը․ կան զոհեր

Թուրքիայի Իզմիր քաղաքի նավահանգստում պայթել ու հրդեհվել է ադրբեջանական պետական նավթարդյունաբերական ընկերության՝ ՍՈԿԱՐ-ի վարձակալած տանկերը, որով պետք է տեղափոխվեր Ադրբեջանում արդյունահանված հեղուկ գազ։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Պատահարի հետևանքով մահացել է առնվազն 2 նավաստի, ևս 14 անձ ստացել է վնասվածքներ։ Նավաստիներից 15-ը եղել են իտալացիներ (նավը նավարկում է հենց Իտալիայի դրոշի ներքո), ևս մեկը՝ ռումինացի։

Հրդեհի պատճառներն առայժմ անհայտ են։ Այն տեղի է ունեցել հեղուկ գազը տանկեր լցնելիս։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ