fbpx
Աշխարհ

Թուրքիայում ԻՊ զինյալների են ձերբակալել

Թուրքիայի հինգ նահանգում իրականացված օպերացիայի ընթացքում ձերբակալվել է յոթ մարդ, որոնք, ենթադրաբար, կապ ունեն ԻՊ ահաբեկչական կազմակերպության հետ։ Այս մասին հաղոդում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի ՆԳՆ-ին:

Գործողությունները տեղի են ունեցել նոյեմբերի 2-ին Օսմանիե, Ստամբուլ, Հազիանթեփ, Քիլիս և Բուրսա նահանգներում: Մասնակցություն է ունեցել թուրքական ոստիկանությունը։

Համաձայն ներքին գերծերի նախարարության տվյալների՝ ձերբակալվածնեից մեկը ԻՊ ռազմական վարժանքների ճամբարի պատասխանատուն է եղել։ Այդ ճամբարում ամեն տարի զինպատրաստություն էին անցնում 1500-2000 օտարերկրյա զինյալներ: Ձերբակալված զինյալը մասնակցել է նաև կազմակերպության համար միջոցների հավաքագրման գործընթացին:

Մյուս երկու ձերբակալվածները պատասխանատու են եղել վարժանքների ճամբարների զենքի մատակարարման, ինչպես նաև նյութատեխնիկական ապահովման համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ