fbpx
Աշխարհ

Թուրքիայում կոչ են անում չեղարկել Ստամբուլյան կոնվենցիան

«Թուրքիայի ընտանիքի մեջլիս» անունով կազմակերպության նախագահ Ադեմ Չևիքը թուրքական Yeniakit ազգայնական թերթի կայքին տված հարցազրույցում Թուրքիայի խորհրդարանին կոչ է արել չեղարկել Ստամբուլյան կոնվենցիան: Այս մասին տեղեկացնում է Ermeni Haber-ը։

«Պետք է չեղարկվի այդ կոնվենցիան, որը նույնիսկ Հայաստանի կողմից չի վավերացվել» վերնագրով հրապարակման մեջ կայքը ներկայացրել է Չևիքի կոչը, որում վերջինս կոչ է անում հետևել կոնվենցիան չընդունած երկրների օրինակին ու չեղարկել այն:

«Իրենց ընտանիքները պաշտպանող Ռուսաստանն ու Հայաստանը չեն ընդունել Ստամբուլյան կոնվենցիան, որը հարկավոր է չեղարկել խորհրդարանի նոր նստաշրջանի բացվելուն պես: Ստամբուլյան կոնվենցիայի հետ պետք է վերջ դրվի համար 6284 օրենքի մեջ գրված «կնոջ հայտարարությունը հիմք է» արտահայտությանը: Միայն անցյալ տարի կնոջ հայտարարության հիման վրա 358.000 տղամարդ հեռացվել է տնից»,- շեշտել է Չևիքը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ