fbpx
Աշխարհ

Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածության դեպքերը աճել են

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Կոջան հայտնել է, որ երկրում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1529-ից հասել է 1872-ի։ մահացածների թիվը՝ 37-ից 44-ի։

Առողջապահության նախարար Ֆահրեթին Կոջան Twitter-ի իր էջում գրառում է կատարել․

«Վերջին 24 ժամում արվել է 3952 թեսթ, որից 343-ը դրական են եղել։ Յոթ մարդ մահացել է»։

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին COVID-19 կորոնավիրուսի բռնկումը համավարակ էր ճանաչել։ ԱՀԿ վերջին տվյալներով՝ աշխարհում վարակված է արդեն 330 000 մարդ, ավելի քան 14 500-ը մահացել է։

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

Աղբյուրը՝ ՌԻԱ Նովոստին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ