Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով դատավարության երկրորդ նիստը Անկարայի Ծանր հանցագործությունների երկրորդ դատարանում կրկին հետաձգվեց: Այդ մասին տեղեկացնում է hurriyet.com.tr-ը:
Ազգային հետախուզական ծառայության նախկին անդամ Վեհբի Քյուրշադ Աքալընի և, հավանաբար, նրան հրաման տվող Հուսեյն Քյոթուջեի ղեկավար համարվող Շահին Օղյութի նկատմամբ դատական լսումները փաստաբանների` նիստին չներկայանալու պատճառով հետաձգվեցին:
Առաջին դատական նիստին չներկայացած կասկածյալ Աբդուլսամեթ Քեքեչը դատական նիստի ժամանակ հայտնեց, որ ինքը ոչ մի կապ չունի Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ և նախկինում չի ճանաչել մարդասպան Աքալընին: