fbpx
Աշխարհ

Թուրքիայում քրդական լրատվական գործակալության լրագրողի են ձերբակալել

Ներկայիս Թուրքիայի հարավարևելյան Ուրֆայի շրջանում նոյեմբերի 19-ի առավոտյան ոստիկանությունը բերման է ենթարկել քրդական «Mezopotamya Ajansı» լրատվական գործակալության լրագրող Էմրուլլահ Աջարին: Այս մասին հայտնել է Ermenihaber-ը։

Նշվում է, որ վերջինս մեղադրվում է «ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեջ»։

Ըստ աղբյուրի՝ Աջարի տանը կատարվել է խուզարկություն, որի ընթացքում ոստիկանությունն առգրավել է նրա համակարգիչն ու լուսանկարչական սարքի հիշողության քարտը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ