fbpx
Աշխարհ

Թուքիայում լրագրողին ստիպել են լքել երկիրը մինչև երկուշաբթի

Թուրքիայի իշխանությունները շաբաթ օրը Al-Arabiya հեռուստաալիքի լրագրողի են ձերբակալել՝ Սիրիայի հյուսիսում թուրքական գործողությունները լուսաբանելու համար։

Հեռուստաալիքի կայքը տեղեկացնում է, որ սիրիացի Զիդան Զանկլոյին զրահապատ մեքենայի մեջ են նստեցրել թուրք-սիրական սահմանին։ Նրան հրամայել են լքել երկիրը մինչև երկուշաբթի։ Բացի դրանից՝ չեղարկել են նաև նրա՝ լրագրողի վիզան և առգրավել աշխատանքի թույլտվությունը:

Հիշեցնենք, որ Թուրքիան հոկտեմբերի 9-ից «Խաղաղության աղբյուր» կոչվող ռազմական օպերացիա է սկսել Սիրիայի հյուսիս-արևելքում։ Էրդողանը ավելի վաղ նշել է, որ իրենք ունեն այդ իրավունքը։

Ռազմական գործողությունները քննադատության են արժանացել միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից։ Մի շարք երկրներ ևս դատապարտել են օպերացիան՝ կոչ անելով դադարեցնել այն և փորձել խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով։

Էրդողանն ավելի վաղ ԵՄ-ին սպառնացել էր բացել բոլոր անցակետերը ներգաղթյալների համար։ Գերմանիայաից արձագանքել էին, որ Բեռլինը հուսով է՝ երկրում ներգաղթյալների տեղակայման հարցում Անկարան հավատարիմ կմնա ԵՄ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությանը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ