fbpx
Աշխարհ

Թուրքիայում մեղադրանք է առաջադրվել նախկին նախագահի բարեկամին

Թուրքիայում մեղադրանք է առաջադրվել Իզմիրի համալսարանի նախկին ռեկտոր պրոֆեսոր Հալիփ Ահանին, որը Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլա Գյուլի բարեկամն է: Նա մեղադրվում է իսլամական քարոզիչ Ֆեթուլա Գյուլենի շարժմանն աջակցելու մեջ. Գյուլենն իր հերթին մեղադրվում է 2016 թվականի հուլիսին պետական հեղաշրջման փորձը կազմակերպելու համար։ Այս մասին հաղորդում է Ahval-ը:

Պետական մեղադրական կողմը պահանջում է բանտարկել նախկին ռեկտորին 10 տարի ժամկետով:

Մեղադրանքը հաջորդել էր անանուն բողոքին, որը ներկայացվել էր անցած տարի երկրի կրթական բարձրագույն մարմնին:

47 էջերում ամփոփված Ահանի մեղադրանքը ներառում է հյուրանոցներում տեղավորման մասին տեղեկատվություն, որը համընկնում է հեղաշրջման համար հետախուզվողների տեղեկատվության հետ, ինչպես նաև հեռախոսային զրույցներ Գյուլենի շարժման բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

2017 թվականի սեմպտեմբերի 13-ին Ահանը հրաժարական էր տվել Իզմիրի համալսարանի ռեկտորի պաշտոնից և կարճ ժամանակ անց ձերբակալվել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ