fbpx
Աշխարհ

Թուրքիայում մոտ 190 մարդ է բերման ենթարկվել Սիրիայում գործողությունները քննադատելու համար

Աշխարհի տարբեր կողմերից դատապարտող հայտարարություններ և դադարեցման կոչեր են տարածվում Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «Խաղաղության աղբյուր» ռազմագործողության համար:

Միջազգային քննադատական արձագանքներին զուգահեռ Թուրքիայի բազմաթիվ քաղաքացիներ ևս սոցցանցերում այդ ռազմագործողության հասցեին քննադատական գրառումներ են անում:

Նշվում է, որ Թուրքիայի գործողությունը դատապարտող գրառումներ է կատարել սոցցանցերի 839 օգտատեր, որոնցից 62-ը եղել են Գերմանիայից, Անգլիայից և Ֆրանսիայից։ Այս մասին հայտնում է Ermeni Haber-ը:

Թուրքիայի ոստիկանությունը «սև քարոզչություն իրականացնելու, ժողովրդի մեջ ատելություն տարածելու» հոդվածի հատկանիշներով 186 քաղաքացու բերման է ենթարկել:

Աղբյուրի փոխանցմամբ՝ բերման ենթարկված կասկածյալներից 24-ը՝ ձերբակալվել, իսկ 78-ն ազատ է արձակվել: Մյուսների նկատմամբ հետաքննությունը շարունակվում է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ