Սպորտ

Թուրքիայում պահանջում են հավաքականի մարզիչ Շտեֆան Կունցի հրաժարականը

1:1 հաշվով ավարտված Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումից հետո Թուրքիայում սկսել եմ պահանջել հավաքականի մարզիչ Շտեֆան Կունցի հրաժարականը: Ֆեդերացիայի ղեկավարությունը նոր մարզչի պաշտոնում տեսնում է «Տրաբզոնսպորի» մարզիչ Աբդուլլահ Ավջիին:

Այս մասին գրում է թուրքական մամուլը՝ հանդիպման ոչ-ոքի արդյունքը համարելով անսպասելի:

Ֆուտբոլային փորձագետ Մեհմեթ Օզջանը «Յենի Շաֆաք» պարբերականին տված հարցազրույցում պնդել է, որ Կունցի հետ ճանապարհները կբաժանվեն, և Աբդուլլահ Ավջին կնշանակվի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, ով նախկինում արդեն իսկ եղել է ազգային հավաքականի ղեկին, իսկ «Տրաբզոնսպորի» հետ նախորդ տարի նվաճել է երկրի չեմպիոնի կոչումը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ