fbpx
Աշխարհ

Թուրքիայում պարտադիր զինծառայությունը դարձել է ընդամենը 6 ամիս

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է պարտադիր զինվորական ծառայության մասին նոր օրինագիծը։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Նոր օրինագծով այսուհետ Թուրքիայում պարտադիր զինվորական ծառայությունը 12 ամսից դառնալու է ընդամենը 6 ամիս։

Այժմ ծառայության մեջ գտնվող եւ 6 ամիսը լրացրած զինծառայողները զորացրվելու են։

Նշվում է, որ այս օրենքով կզորացրվի մոտ 120 հազար զինծառայող։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ