Աշխարհ

Թուրքիայում քրդամետ քաղաքապետեր են կալանավորվել

Թուրքիայում ոստիկանությունը կալանավորել է չորս քրդամետ քաղաքապետի: Նրանք կասկածվում են քուրդ ապստամբների հետ կապեր ունենալու մեջ։ Այս մասին հաղորդում է AP-ը։

Կալանավորվել են Սավուր, Դերիք և Մազիդաղի քաղաքների ղեկավարները Մարդին նահանգում և Սուրուչի քաղաքապետը Շանլըուրֆա նահանգում, ինչպես նաև քաղաքապետարանի մոտ 20 ներկայացուցիչ։

Բոլոր քաղաքապետերը «Ժողովուրդների դեմոկրատիա» քրդամետ կուսակցության անդամներ են, ընտրվել են այս տարվա մարտի ընտրություններում։

Կուսակցության մոտ 20 քաղաքապետեր հեռացվել են պաշտոնից և փոխարինվել պետության կողմից նշանակվածներով, իսկ նրանցից 14-ը բանտարկվել է։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ