fbpx
Աշխարհ

Թուրքիայում սպասում են ՌԴ-ից զինվորական պատվիրակության ժամանմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ իրենք սպասում են Ռուսաստանից զինվորական պատվիրակության ժամանմանը։ Նրա խոսքով՝ ռուսական պատվիրակության հետ քննարկվելու են Իդլիբի շուրջ տեղի ունեցող զարգացումների մանրամասները։ Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։

Քալընը նշել է, որ Իդլիբի հետ կապված Թուրքիան շարունակում է գործունեություն ծավալել և աջակցում է Բեռլինի գործընթացին, ինչպես նաև ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող գործընթացներին։ Այդ համատեքստում շարունակվում են Թուրքիայի բանակցություններն Իրանի հետ։

«Իդլիբի տարածքում մեր դիտակետերը շարունակելու են մնալ իրենց տեղում և ամեն բան արվելու է մեր զինվորներին պաշտպանելու համար»,- ասել է Էրդողանի մամուլի խոսնակը։

Նրա պնդմամբ՝ Թուրքիան նաև ակտիվ աշխատում է փախստականների նոր հոսքը կանխելու ուղղությամբ և փորձելու է կանխել ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ կատարվելիք հարձակումները:

Իբրահիմ Քալընը նաև ընդգծել է, որ ռուսական պատվիրակության հետ մտադիր են նոր ճանապարհային քարտեզ կազմել, իսկ առաջիկայում՝ հավանաբար մարտ ամսին, Աստանայում կկայանա նոր խորհրդաժողով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ